Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, RTVI հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության հրաժարականը, հիշատակել Է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք իրազեկված ենք եւ հետեւում ենք տեղի ունեցողին: Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմն ենք բռնում: Նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել Է, որ ինքն ավելի լավ հարաբերություններ Է ցանկանում կառավարությունների միջեւ»,- ասել Է Մորգան Օրտագուսը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ամեն ինչ «կախված Է Ռուսաստանի ղեկավարներից», հույս հայտնելով, որ նրանք հաշվի կառնեն «արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների» վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am