Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն անցյալ տարի հավանություն է տվել 57 ներդրումային ծրագրի

Կառավարությունն անցյալ տարի հավանություն է տվել 57 ներդրումային ծրագրի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2019 թվականի ընթացքում հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի: Այդ մասին կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դրա շրջանակում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում:

Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]