Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յոթ երկրի քաղաքացիներ են եղել Իրանում կործանված ինքնաթիռում. «Օբոզրեվատել»

Յոթ երկրի քաղաքացիներ են եղել Իրանում կործանված ինքնաթիռում. «Օբոզրեվատել»
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել Է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որն ուղեւորվում Էր Կիեւ: Ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ, ինչի մասին հայտնել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am