Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ «Արմենպրես»֊ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»֊ի էջում։
«Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա»,֊ նշված է հաղորդագրության մեջ։