Տարածաշրջանային

Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատժամիջոցների սպառնալիքներն այն գործոններց մեկն Էին, որոնք արագացրեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում Է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արեւմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն Է, որը կարելի Է տեսնել Սիրիայում, Արեւելյան Միջերկրականում եւ այլ տարածաշրջաններում»,- մեջբերում Է նրա խոսքը Sabah թերթը:

Էրդողանի ներկայացուցիչը նաեւ ենթադություն Է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված Է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում