Հասարակական

Ազգային ժողովը 2019-ին տնտեսել է շուրջ 387 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը 2019-ին տնտեսել է շուրջ 387 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը 2019թ. ընթացքում կարողացել է իրեն հատկացված միջոցներից խնայել և տնտեսել շուրջ 387 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ նշեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«2019թ. ընթացքում ԱԺ աշխատակազմի ղեկավարության կողմից ավելի արդյունավետ գործունեություն կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել տնտեսել շուրջ 387 մլն դրամ, որից 80 միլիոնը վերաբերում է տեխնիկական, տրասնպորտային միջոցների նյութերին, սպասարկմանը: Ենթադրաբար, այստեղ խոսքն առաջին հերթին բենզինի մասին է: 27 միլիոնը տնտեսվել է էներգետիկ սպասարկման շնորհիվ»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի աշխատակազմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում