Հասարակական

Շիրակավական գյուղում տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Շիրակավական գյուղում տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն դեկտեմբերի 26-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը տնից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:

Պայթյունից ամբողջությամբ վնասվել են երկու հարակից տների արտաքին և ներքին պատերը, պատուհաններն ու դռները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հովացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում