Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարը Սևանա լճի խնդրի լուծումը տեսնում է մակարդակի բարձրացման և կեղտաջրերի նվազեցման արդյունքում

Նախարարը Սևանա լճի խնդրի լուծումը տեսնում է մակարդակի բարձրացման և 
կեղտաջրերի նվազեցման արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր հայտով՝ մոտ 143 մլն խմ, որը շատ ավելի ցածր է, քան եղել է վերջին տարիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«2018 թվականի համեմատ՝ դա ցածր է 56 մլն խմ-ով: Սա Ջրային կոմիտեի հետ մեծ աշխատանքի արդյունք է: Մենք ունեինք մի աշխատակից, ով  ամենօրյա ռեժիմով հետևում էր, թե ջրածավալներն ուր են գնում և որտեղ է ոռոգվում»,- նշեց Գրիգորյանը:

Նախարարը շեշտեց, որ Սևանի հետ կապված երկու կարևոր հարց կա` մակարդակի բարձրացումը և կեղտաջրերի հոսքի նվազեցումը։ Նրա խոսքով՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ:

«Նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր լճի որակական փոփոխության հանգեցնել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում այդ լուծումը բավարար չէ»,- նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։

Գրիգորյանը խոսեց նաև լճի մակարդակի իջեցման մասին և հայտնեց, որ Սևանը տասնյակ տարիներով տարբեր ճնշումների է ենթարկվել` խորհրդային տարիներին ջրի մակարդակն իջեցրել էին, հետո նորից որոշել բարձրացնել։ Գրիգորյանի խոսքով՝ այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել լճի էկոհամակարգի վրա:

«Գերմանացի լճաբաններին ներառել ենք Սևանի խնդրի լուծման վրա աշխատողների թիմում, քանի որ Գերմանիայում էլ կար մի լիճ, որը նույն խնդրի առաջ է կանգնած եղել ու այդ նույն լճաբանները կարողացել են լիճը փրկել։

Ամռանը, երբ Սևանը սկսել էր ծաղկել, Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ լճի ծաղկումը պայմանավորված էր օրգանական նյութերի քանակով, մասնավորապես, լճում ֆոսֆորի պարունակությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am