Հասարակական

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից 100 մլն խմ խնայողություն է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից 100 մլն խմ խնայողություն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի ընթացքում արվել է Արարատյան դաշտի ստորերկրյա հոսող ջրերի 100 մլն խմ ծավալով ջրախնայողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այդ խնայողություններից մոտ 1800 լ/վրկ-ն արվել է ինքնաշատրվանող լքված տիրազուրկ հորերի կոնսերվացման ծրագրի շնորհիվ, որն իրականացվել է Կառավարության ֆինանսավորմամբ»,- նշեց Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ հայտնաբերվել են խախտում կատարած ջրօգտագործողներ: Խախտումներն ուղարկվել են տեսչություն և նրանք սկսել են ավելի քիչ ջուր օգտագործել:

Նա շեշտեց, որ 100 մլն խմ-ն ավելի շատ է, քան Երևանի քաղաքացիների՝ 1 տարվա ընթացքում օգտագործած ջուրը:

Նախարար Գրիգորյանը ամիսներ առաջ հայտնել էր, որ 97 հոր կոնսերվացվում է, այսինքն` բերվում է այն վիճակի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան օգտագործել։ 8 հոր էլ լուծարվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում