Հասարակական

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 102 դեպք

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 102 դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք։

Բացահայտվել է խուլիգանության 44, մարմնական վնասվածք հասցնելու 36, կաշառակերության 6, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 3-ական, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2-ական, սպանության, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում