Հասարակական

Դպրոցների օպտիմալացման ծրագիրը կդրվի հասարակական քննարկման

2 րոպեի ընթերցում

Դպրոցների օպտիմալացման ծրագիրը կդրվի հասարակական քննարկման

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության դպրոցների օպտիմալացման ծրագիրը վերաբերում էքաղաքային դպրոցներին, որը դեռևս պետք է քննարկվի, դրա շուրջ կազմակերպվեն հասարակական լսումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:«Որևէ մեկը չի կարող այդ նուրբ թեման շատ նուրբ շրջանցել: Հարցը պետք է դրվի հասարակական քննարկման: Մենք ունենք մարող դպրոց, օրինակ՝ Կոնդի, որն ավանդույթ ունեցող դպրոց է, բայց մի քանի տասնյակ աշակերտ ունի: Այդ դպրոցի ճակատագիրն իրոք դժվար է որոշել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, օպտիմալացումը գյուղական դպրոցներին դեռևս չի վերաբերում, եթե այդ պահը գա, ապա կսահմանվեն սկզբունքներ:«Առաջինը՝ ամեն ինչ պետք է ունենա որակի հիմնավորում: Եթե դպրոցն ունի ընդամենը 7 աշակերտ, և 1 կամ 2 կմ հեռավորության վրա կա մեկ այլ դպրոց, որտեղ կա 60 աշակերտ, ապա այդ 7 աշակերտով դպրոցն իսկապես դժվար է պահել, որովհետև մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակյալ կրթություն ապահովել»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ գյուղական դպրոցներում որակ ապահովելու համար կառավարությունը զարկ է տալիս հեռավար, էլեկտրոնային կրթությանը, մենթոր դպրոցներին:«Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի վայրում, որտեղ 8 աշակերտ կա: Իրենց համար պետք է նույն պայմաններն ապահովենք, ինչ մյուսներին»,- ասաց Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում