ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական TAG Heuer ընկերությունը կներկայացնի խելացի ժամացույցի սեփական մոդելը, որը շուկայում կարող Է դառնալ Apple Watch-ի մրցակիցը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին, շնորհանդեսը կկայանա Նյու Յորքում՝ նոյեմբերի 9-ին:
Նորույթի տեխնիկական բնութագրերի առանձնահատկությունների մասին հրատարակությունը չի նշում, սակայն հայտնի Է, որ ժամացույցի հիմքում Carrera-ի մոդելն Է: Սարքը մշակվել Է Google-ի եւ Intel-ի տեխնոլոգիաների օգնությամբ: «Մեր ժամացույցները կունենան գրեթե նույն գործառույթները, ինչ եւ Apple-ը: Բայց ես չեմ ցանկանում չափազանց շատ մանրամասներ հրապարակել»,-մեկնաբանել Է ընկերության տնօրեն Ժան Կլոդ Բիվերը:
TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն Է, որը թողարկում Է հեղինակավոր ձեռքի ժամացույցներ, ժամանակաչափեր, սմարթֆոններ եւ ակնոցներ: Այն մտնում Է պերճանքի առարկաների արտադրության LVMH հոլդինգի մեջ:
Տարբեր ժամանակաշրջաններում ընկերության հետ համագործակցել են Սթիվ Մաքուինը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ումա Թուրմանը, Լյուիս Հեմիլթոնը եւ Բրեդ Փիթը: Հոկտեմբերի վերջին բրենդի բարեկամներ են հայտարարվել ռուսաստանցի սնոուբորդիստներ Վիկ Ուայլդը եւ Ալյոնա Զավարզինան: