ՀՀ արդարադատության ակադեմիան կբարձրացնի հանրության վստահությունը իրավական ոլորտի նկատմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նորաստեղծ ակադեմիան դատական և դատախազական համակարգերի կադրերին հնարավորություն կընձեռի ոչ միայն ստանալ խորքային մասնագիտական գիտելիքներ, այլև կնպաստի հանրության շրջանում իրավական ոլորտի նկատմամբ վստահության ավելացմանը: Մարտի 4-ին հրավիրված ասուլիսում ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի մայիսի 2-ին հիմնադրված ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ փետրվարի 22-ին լրացել է իր պաշտոնավարման 100-րդ օրը, ինչն ապագայի ծրագրերը կանխորոշելու և կատարված աշխատանքը ամփոփելու լավ ժամանակահատված է: Ակադեմիան որպես ՊՈԱԿ գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին և ամբողջ ծավալով գործունեությունը սկսել է 2014 թվականի հունվարին: Առաջին դասերն ակադեմիայում կմեկնարկեն մարտի 17-ին:

«Մենք պետք է կարևոր քայլեր կատարենք համագործակցելու համար: Հիմնական խնդիրներից մեկը, որ դրված է մեզ վրա, թափանցիկության ապահովումն է: Մեր գործունեության առօրյան, արդյունքները հանրության համար միշտ բաց են լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մելիքյանը:

Նրա խոսքով, որպես վերապատրաստումներ և հետբուհական կրթություն ապահովող կրթական կառույց, ակադեմիայի ձևավորումը ենթադրում է դատական և դատախազական դպրոցների միավորում: Դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին և դրա արդյունավետությունը սատարվում է տարբեր միջազգային փաստաթղթերում:

«Սակայն այն մեխանիկական միավորում չէ, այլ հարկ է դիտարկել որպես ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության շրջանակում»,- պարզաբանեց բանախոսը` շեշտելով, որ ակադեմիայում ուսումն իրականացվելու է որակյալ և ժամանակակից մեթոդներով:

«Խորքային խնդիրներն նրանք են, որ դատավորի, դատախազի, արդարադատության որլորտում աշխատող պաշտոնյայի նորովի կերպար մշակվի և փոխվի այդ կերպարի ընկալումը հասարակության մեջ: Պետք չէ մոռանալ, որ նոր սերունդ է գալիս, որն ունի նոր մտածողություն»,- կարծիք հայտնեց ռեկտորը:

Իր պաշտոնավարման 100 օրը նա համարում է պատասխանատու գործընթաց, որի ընթացքում իրենք հասցրել են ձևավորել աշխատանքային թիմ:

«Մեզ հաջողվել է շատ որակյալ մասնագետների ներգրավել: Կառուցվածքն ունի վարչական բնույթ, և դասախոսներն աշխատում են ժամավճարի սկզբունքով: Դա պայմանավորված է մեր առաջնահերթություններով: Առաջինը մենք ցանկանում ենք ուսուցման գործընթացը գիտականորեն հիմնավորված դարձնել, ինչպես նաև ունկնդիրներին ամբողջական նյութերով ապահովել»,- տեղեկացրեց Մելիքյանը:

Ակադեմիայում գործելու է նաև հեռաուսուցման տարբերակը, որը, ռեկտորի հավաստմամբ, հեռակա համակարգով ուսուցում ստանալու հետ կապ չունի:

«Հեռաուսուցումը ենթադրում է ուսուցում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Մասնավորապես` ինտերնետի միջոցով: Մենք աշխատում ենք 2015 թվականին ունենալ հեռաուսուցման ամբոջական փաթեթը»,- ասաց կառույցի ղեկավարը` հավելելով, որ այժմ մշակվում են նաև համագործակցության մեխանիզմներ այլ կրթական հաստատությունների հետ:

Արդարադատության ակադեմիայի գործունեությունը կարգավորվում է «Արդարադատության ակադեմիայի» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով, Ակադեմիայի կանոնադրությամբ: Դատական և դատախազական համակարգերի համատեղ ուսուցման կազմակերպման գաղափարն հաջողությամբ իրականացվում է Ֆինլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, այլ երկրներում:

Հայերեն

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

ՀՀ վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար

Սոմալիում զինյալները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր

Ջիդդայում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերի ընդլայնման հնարավորություններին

Պերուի նախկին նախագահ Կաստիլիոն հացադուլ է հայտարարել բանտում

Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում

Լոռու մարզային փրկարարական վարչության պետն արժանացել է Ճապոնիայի ԱԳ նախարարի շնորհակալագրի