Հասարակական

«Կռունկ էյր»-ը պատրաստ է փոխարինել «Արմավիա»-ին` ներդնելով 750 մլն եվրո

2 րոպեի ընթերցում

«Կռունկ էյր»-ը պատրաստ է փոխարինել «Արմավիա»-ին` ներդնելով 750 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կռունկ էյր» ավիաընկերությունը պատրաստ է առաջիկա ամիսների ընթացքում փոխարինել «Արմավիա» ավիաընկերությանն ու թռիչքներ իրականացնել: Այս մասին հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց «Կռունկ էյր» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Նա նշեց, որ իրենք միայն սպասում են կառավարության համաձայնությանը: «Մենք պատրաստ ենք 750 մլն եվրոյի ներդրում կատարել, եթե մեզ չխոչընդոտեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը` ընդգծելով, որ իրենք պատրաստ են Երեւան բերել մինչեւ 8 ինքնաթիռ:

«Կռունկ էյր» ավիաընկերության գլխավոր տնօրենի հավաստմամբ`իրենք պատրաստ են նաեւ «Արմավիա»-ի տեխնիկական անձնակազմից 450 մարդու աշխատանքի վերցնել իրենց մոտ:

Ավելի վաղ«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարՆելլի Չերչինյանը նշել էր, որ«Կռունկ Էյր» անվանումով ավիաընկերություն Հայաստանում շահագործողի վկայական չունի եւ նմանընկերություն գրանցելու համար իրենց փաստաթղթեր դեռեւս չեն ներկայացրել:

Վլադիմիր Պողոսյանը պարզաբանել էր, որ «Կռունկ Էյր»-ը ոչ թե ավիաընկերություն է, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որըՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրումգրանցված է 2008 թվականի դեկտեմբերից: Որպես հիմնադիրներ նշված ենՎլադիմիր Պողոսյանի եւՀմայակ Մարգարյանի անունները: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ընկերության բաժնետերերը, որոնց անուները նա չի ցանկացել տալ, բոլորը ազգությամբ հայեր են, թեեւ ոչ բոլորն են ապրում հայրենիքում: Նա նաեւ նշել է, որ պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանումավիացիոն ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում