Հունգարիայում ապրում Է 10-15 հազար հայ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն այսօր ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Ազգային եւ էթնիկական փոքրամասնությունների ֆորումի հայ ինքանավարության նախագահ, Հունագրիայի հայկական «Սփյուռք» միության նախագահ Ադամ Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Ադամ Սարգսյանին` նախարարի տեղակալը բարձր է գնահատել հունգարահայ համայնքի` Հայաստանի եւ Արցախի հետ կապերը սերտացնելու ջանքերը:

Հայերը Հունգարիայում բնակություն են հատատել դեռեւս 10-11-րդ դարերում: Ներկայումս եվրոպական այդ երկրում ապրում է շուրջ 10.000-15,000 հայ, որոնց մեծ մասը կազմում են Տրանսիլվանիայից տեղափոխված հունգարահայերը: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեգեդ, Սեկեշֆեհերվար եւ Վեսպրեմ քաղաքներում: Ստեփան Պետրոսյանը ողջունել է Բուդապեշտում գործող 3 կիրակնօրյա դպրոցների, մշակութային կենտրոնի եւ հասարակական միությունների հայապահպան գործունեությունը, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ներգրավվելու համայնքի ջանքերը:

Երկուստեք կարեւորվել է հունգարահայ համայնքի ինքնակազմակերպման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով Հունգարիայում եւս ստեղծել հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ադամ Սարգսյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված «Մալխաս» ակումբի համերգային շրջագայությունը հայկական ոգու զարթոնքի մեծ խթան էր հունգարահայության համար: Ա. Սարգսյանն իր երախտագիտության խոսքն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը` բացառիկ համերգը կազմակերպելու ջանքերի համար:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում