Աշխարհ

Մեքսիկայում պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունն առնվազն 12 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունն առնվազն 12 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Տլաքսկալա նահանգի պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։

«Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը հայտնում է, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել SIMEC-ի օբյեկտում, որը գտնվում է Խալոստոկի Մեքսիկա-Վերակրուս դաշնային մայրուղու 123-րդ կիլոմետրում: Ըստ նախնական տվյալների՝ դա հանգեցրել է ձուլարանային աշտարակի անկմանը: Այս պահին հաղորդվում է 12 զոհի և մեկ տուժածի մասին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ դեպքի վայրում են գտնվում հրշեջները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում