Գազիֆիկացվում են Սյունիքի բնակավայրերը

12:40, 7 Փետրվար, 2011

ԿԱՊԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքում շարունակվում են գազաֆիկացման աշխատանքները: Անցած տարվա ընթացքում մարզում գազի բաժանորդների թիվn ավելացել է 530-ով, որից 310-ը բազմաբնակարան շենքերի բնակարաններ են, իսկ 220-ը` անհատական տներ: Մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության` «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով` գազաֆիկացվել է նաեւ մարզում գործող 19 կազմակերպություն:

 

Կառուցվել է 2,3 կմ գազատար նոր ցանց, 3 գազակարգավորիչ կետ: Սյունիքում գազիֆիկացման աշխատանքներին աջակցում է «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը»-ը (IFAD), որի տրամադրած 37,8 մլն դրամով հիմնականում ավարտվել է Կապան քաղաքի Վաչագան թաղամասի արտաքին գազատարի կառուցումը: Կազմակերպության միջոցներով 49,5 մլն դրամի գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել նաեւ Անգեղակոթ եւ Աղիտու գյուղական համայնքներում:


© 2009 ARMENPRESS.am