Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում ներդրումները կտրուկ կրճատվել են. «Սաքստատ»

Վրաստանում ներդրումները կտրուկ կրճատվել են. «Սաքստատ»

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 53,7 տոկոսով նվազել Է անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 187 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի կայքում զետեղված նյութերում:

Դրամական մուտքերի նվազման հիմնական պատճառների թվում նշվում Է մայրուղային գազատարի նախագծի կառուցման փուլի ավարտվելը, ինչպես նաեւ առանձին ձեռնարկությունների անցումը Վրաստանի մշտաբնակների սեփականությանը:

2019 թվականի ապրիլից մինչեւ հունիս Վրաստանում ներդրումների ցուցանիշով առաջատարներն են դարձել Նիդեռլանդները, Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Այդ երկրների կապիտալ ներդրումների բաժինը կազմում Է 121,6 մլն դոլար: Դա ներդրումների ամբողջ ծավալի 65 տոկոսն Է: Ներդրումներ են արվել նաեւ Ադրբեջանից (15,8 մլն դոլար), Պանամայից (15,5 մլն դոլար), Չեխիայից (14,8 մլն դոլար), Հարավային Կորեայից (14,2 մլն դոլար) եւ այլ երկրներից: Վրաստանում ներդրումների համար առավել նախընտրելի ճյուղերն են՝ Էներգետիկան, վերամշակող արդյունաբերությունը, հյուրանոցներն ու ռեստորանները:

Այդ ոլորտներում դրամամուտքերի ծավալը կազմում Է 130,2 մլն դոլար՝ բոլոր ներդրումների շուրջ 70 տոկոսը: Վրաստանում ներդրումների ծավալը կրճատվել Է նաեւ ամբողջ առաջին կիսամյակի տվյալներով. երկրում ստացվել Է 473,1 մլն դոլար, ինչը 35 տոկոսով պակաս Է 2018 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշից: Վրաստանում առաջին կիսամյակի ընթացքում խոշորագույն ներդրողներն են դարձել Նիդեռլանդները, Պանաման եւ ԱՄՆ-ը, իսկ ամենից շատ ներդրումներն ստացվել են Էներգետիկայի, վերամշակող արդյունաբերության, հյուրանոցների ու ռեստորանների բնագավառում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am