Քաղաքականություն

Արտգործնախարարն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած դեսպանահավաքը

2 րոպեի ընթերցում

Արտգործնախարարն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած դեսպանահավաքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ համաժողովը թերի կլիներ առանց Արցախ կատարած այցի:

«ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Համաժողովը նորովի էր անցկացման ձևաչափով: Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ: Մենք հանդիպում ունեցանք Էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևակերպելու հետ: Մենք հանդիպում ունեցանք նաև Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության և Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու առաքելական եկեղեցու միջև համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպում ունեցանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ: Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ: Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ: Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաև ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,- ասաց Մնացականյանը:

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում