Տնտեսություն

ԵԱՏՄ-ում 2024 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում 2024 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։

«ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային համախառն ներքին արդյունքից․ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ այն կազմել է 3,2 %: Մենք տեսնում ենք, որ այդ դինամիկան պահպանվում է նաև այս տարի։ 2024 թվականի հունվար-մարտին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 5,3 %-ով», - ասել է Վոլվաչը։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ևս 14 %-ով, Ղրղզստանինը` 9 %-ով, Բելառուսինը` ավելի քան 4 %-ով, Ղազախստանինը` գրեթե 4 %-ով: 

«Ռուսաստանում այս տարվա առաջին եռամսյակում մենք տեսնում ենք տնտեսության շարունակական աճ՝ 5,4 %-ով», - նշել է Վոլվաչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում