Հասարակական

Հայաստանում հաշվառված է 461 հազար 68 կենսաթոշակառու

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաշվառված է 461 հազար 68 կենսաթոշակառու

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 հազար 68 մարդ, որից 280 հազար 45-ը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 հազար 532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1 905, այլ օրենքների համաձայն սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 548 դրամ:

Կենսաթոշակառուների թվով առաջին տեղում Երևանն է ՝ 170 հազար 366 մարդ, երկրորդ տեղում Լոռին՝ 43 հազար 613 մարդ, որին հաջորդում է Շիրակը՝ 39 հազար 568 մարդ: Առավել քիչ թվով կենսաթոշակառուներ կան Վայոց ձորում՝ 9 հազար 226 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում