Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային պարգեւատրել է Փառքի շքանշանով

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային պարգեւատրել է Փառքի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

Ընդգծելով, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի անկախությունից հետո անցած քառորդ դարում հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով:

Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հասցնել որակական նոր մակարդակի։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահՍերջիո Մատարելայինպարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում