Տարածաշրջանային

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին կոչ է արել ընտրական օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրություններ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին:

Զեկույցում նշված է, որ պետք է անցկացվի ընտրության օրը գրանցված խախտումների պատշաճ հետաքննություն, դիտարկվեն ընտրատեղամասերի տեսախցիկների աշխատանքը, ստորագրված ընտրացուցակներն, ինչպես նաև վավեր և անվավեր քվեաթերթիկները:

ԵԱՀԿ (ԺՀՄԻԳ) զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գործող կայքերի արգելափակման և արգելման գործառույթը դատարաններին փոխանցելու հարցը, առաջարկ է կատարվել զրպարտությունը ապաքաղաքականացնելու վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, իշխանությունների կողմից պետական սեկտորի աշխատակիցների ուղղորդման դեպքեր:

ԱդրբեջանինախագահԻլհամԱլիևիհրամանովերկրումարտահերթնախագահական ընտրություններն անցկացվեցին2018թվականիապրիլի11-ին՝հոկտեմբերի17-իփոխարեն:Միջազգային մի շարք կազմակերպությունների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակել փաստարկներ, որոնք կարող էին հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել էր առանց խորհրդարանում բաց քննարկումներկազմակերպելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում