Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում

4 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրԱրամ Մանուկյանի արձանը բացվեցհուլիսի 17-ին Երևան քաղաքում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նախկին և ներկա նախարարներ, քաղաքացիներ:

Միջոցառմանը ելույթ ունենալով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնությունը փոխանցեց ներկաներին:

«Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է մեր ժողովրդի նվիրյալ զավակի հիշատակը, որը մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենիքի պաշտպանության մաքառումներում եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման գործում իր բերած ջանքերով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ է, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, մեր հայրենիքի պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերպման պատասխանատվությունից և ամբողջանվեր ջանքերից»,- նշեց Գարեգին Բ-ն:

Նա խորհրդանշական համարեց Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի այս տարում:

Ամենայն հայոց Կաթողիկոսը արձանի բացման արարողությունը երախտիք է համարում հայ ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի և հայրենասիրության ոգեշնչում՝ այսօր ապրողներին և հետագա սերունդներին:

«Այսօր մենք կոչված ենք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքներն իրականություն դարձնելու»,- շեշտեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

Եզրափակելով խոսքը՝ Գարեգին Բ-ն շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին:

Կիրո Մանոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հողում հայոց պետականության կորստից մոտ 9 դար հետո վերականգնված հայոց պետականության և Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանիարձանիտեղադրումը ուշացած, բայց պատշաճ հարգանքի տուրք է:

«Ցանկալի է, որ այս հարգանքն ունենա իր շարունակությունն այնպես, ինչպես նախատեսված էր՝ Արամ արքայի փողոցի վերանվանումը Արամ Մանուկյանի փողոց: Մենք նաև աշխատում ենք, որ այդ փողոցում գտնվող Արամ Մանուկյանի տան արտաքին պատերի ներսում կառուցվի իրեն և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տուն-թանգարան»,- ասաց Մանոյանը:

Նա Արամ Մանուկյանի արձանիտեղադրումը չի համարում անհատի պաշտամունքի դրսևորում, այլ՝ հարգանք սովորական մահկանացուի, որը ծնվել է Սյունիքի մարզում, մեծացել ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում և կուսակցական գործունություն ծավալել Բաքվում, Թիֆլիսում և Կարսում, ապա անցել Վան, որտեղ Մեծ Եղեռնի օրերին կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունն ու հիմք դրել հայոց պետականության վերականգնմանը:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցներին հարող տարածքում:Արամ Մանուկյանը եղել է Հայատանի առաջին հանրապետությանպետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար,Հայ հեղափոխական դաշնակցությունկուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում