Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հռչակագրի 67-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների` արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նույն կետումշեշտվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում էաջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար` համաձայն բանակցային ձևաչափերին»,- ասվում է հռչակագրում:

Արաքս Կասյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում