Դավիթ Անանյանը ՊԵԿ փոխնախագահին ԱԱԾ-ում հարցաքննելը բնականոն գործընթաց է համարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Դա բնականոն գործընթաց է, որովհետև պետական պաշտոնյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ներկայացրել է որոշ տեղեկատվություն, որի վերաբերյալ հայտնել է բացատրություն: Ես էլ ձեզ հետ ճեպազրույցում նախորդ անգամ «Նորֆոլկին» վերաբերող որոշակի տեղեկատվություն եմ ներկայացրել, ազգային անվտանգությունը դիմել է ինձ, ես էլ այսօր գրավոր ներկայացնելու եմ այդ տեղեկատվությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը:
ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել էր հարցաքննվելու, որովհետև ներկա էր եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը: