Մշակույթ

Կհավերժացվի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Կհավերժացվի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքի պատին կփակցվի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում կայացվեց Երևանի ավագանու հերթական նիստում, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ընդգրկված հարցին:

Ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար միջնորդություն է ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիան: Հուշատախտակի տեղադրման և ֆինանսավորման աշխատանքները կատարվելու են ԳԱԱ-ի կողմից:

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստին ընդգրկված էր 5 հարց, որոնք բոլորն էլ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին ավագանու անդամների կողմից:

Օրակարգի հարցերի սպառումից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել հունիսի 26-ին: Առաջարկն անցավ միաձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում