Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ

Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և 
բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը` ուղղված նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանը՝ հիմնված ազգային համաձայնության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համապարփակ երկխոսության վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների գործընթացի հետագա առաջընթացը կնպաստի երկրի բարեկեցությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող Կովկասյան տարածաշրջանի կայունությանը: Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը՝ ի շահ և ի նպաստ ողջ հայ ժողովրդի:

Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և համոզված եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը շուտով կվավերացվի Բուլղարիայի խորհրդարանի կողմից, էականորեն կնպաստի այս նպատակի իրագործմանը»,-ասված է Բուլղարիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]