Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ և հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ խնդիրների ու մարտահրավերների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից: 

Նախագահը տեղեկացրել է, որ ներկայումս մշակման փուլում է մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը, ուստի, ըստ նրա, ԱՄՀ առաքելության այցը և հիմնադրամի թիմի կարծիքն ու գնահատականները այդ ռազմավարության մեջ նախանշված թիրախների վերաբերյալ բավականին օգտակար կլինեն: 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցած տարիներին ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նշելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրագործված համատեղ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել և բարձրացնել տնտեսության արդյունավետությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին այդ աջակցության, իսկ գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին՝ ՀՀ շահերը ԱՄՀ-ում պատշաճ ներկայացնելու համար: Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է իրականացնելու ԱՄՀ նախորդ ծրագրից բխող բարեփոխումներն ու կառուցվածքային փոփոխությունները, որոնք կրելու են շարունակական բնույթ: 

ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյը ևս դրվատանքով է խոսել հիմնադրամի հետ Հայաստանի նախորդ ծրագրի հաջող իրականացման մասին և հույս հայտնել, որ հաջորդ ծրագիրը նույնպիսի արդյունավետությամբ կմշակվի և հաջողությամբ կյանքի կկոչվի: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական աճը պետք է ներառական և զգալի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, ուստի հետագա համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն նաև այդ նպատակին: Ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա է՝ ԱՄՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և նրա քաղաքացիների բարեկեցության:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]