Հասարակական

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ): Գործն ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Քննիչը գործը վարույթ է ընդունել, կատարվում է քննություն»,- ասաց Տռուզյանը:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, սկանդալային միջադեպ է գրանցվել: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաները և արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում