Տնտեսություն

Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան «AC HOLDING» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։ Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո, այսօր Ձեզ արդեն Երևանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ», - նշել է Սուրեն Կարայանը։ Նախարար Կարայանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակել այս ծրագրի իրականացմանը և մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել ներդրումային ծրագրերը։

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության օժանդակության գործիքակազմից ներդրողներին առաջարկվող արտոնությունները, ինչպես նաև քննարկվել են այլ արտոնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդրողներին փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում