Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի այս առաջնությունը պետք է առանձնանա նոր երիտասարդների ի հայտ գալով. Դավիթ Թորոսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի այս առաջնությունը պետք է առանձնանա նոր երիտասարդների ի հայտ գալով. Դավիթ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Հայաստանի այս առաջնությունը պետք է առանձնանա նոր երիտասարդների ի հայտ գալով: Մասնակիցների քանակը բավարար է, որ կարողանանք ընտրություն կատարել: Միտումներ կան, որ այս մարզաձևը նոր թափով կարող է զարգանալ Արցախում, սակայն տխրելու առիթ է տալիս այն փաստ, որ Վանաձորը, որը ժամանակին բռնցքամարտի հիմնական «արսենալ»-ն էր համարվում, հիմա թուլացել է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում են 86 մարզիկներ Հայաստանից և Արցախից: Մրցումային առաջին օրը կկայանա 14 մենամարտ 6 քաշային կարգերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում