Տարածաշրջանային

Թուրքիան 50-60 հազար տոննա լոլիկ կմատակարարի ՌԴ-ին միջսեզոնային շրջանում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան 50-60 հազար տոննա լոլիկ կմատակարարի ՌԴ-ին միջսեզոնային շրջանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ինչպես եւ պլանավորվում Էր, թուրքական լոլիկի համար իր շուկան կբացի միջսեզոնային շրջանում, բայց մատակարարումները մեծ չեն լինի: Այդ մասին հայտնել Է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մենք իրոք ՌԴ-ի եւ Թուրքիայի քաղաքական համաձայնությունների շրջանում այս տարվա վերջին բացում ենք շուկայի ոչ մեծ մասը, շուրջ 50-60 հազար տոննա լոլիկ: Սրանք ոչ մեծ, աննշան ծավալներ են»,-ասել Է նախարարը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:

«Մենք թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ խոսքը վերաբերում Է միջսեզոնային շրջանին՝ վաղ գարնանը, ձմռանը, այսինքն այն շրջանին, երբ մեզ մոտ, ցավոք, եղանակային պայմանների պատճառով այդ մշակաբույը չի աճում»,-հավելել Է Տկաչովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում