Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Աբխազիայի հետ հարաբերությունները զարգանում են բնական ձեւով, ինչի վկայությունն են խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցերն ու հանդիպումները:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր ռեսուրսները՝ համագործակցությունն ընդլայնելու ու բազմակողմանի դարձնելու ուղղությամբ:  

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել չճանաչվածության կամ մասնակի ճանաչվածության պայմաններում այլ երկրների հետ շփումների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]