Հասարակական

Սիրիա, Կուբա, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան. Հայաստանից ապաստան հայցելու համար դիմել է 55 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

Սիրիա, Կուբա, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան. Հայաստանից ապաստան հայցելու համար դիմել է 55 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ապաստան հայցելու համար այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 55 օտարեկրացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ 25 հայց ներկայացվել է Սիրիայի քաղաքացիների կողմից, 9-ը` Ուկրաինայի, 7-ը` Կուբայի, 6-ը` Իրանի, 4-ն` Ադրբեջանի: Մնացածն այլ երկրների քաղաքացիներ են:

Նշված ժամանակահատվածում 46 մարդու շնորհվել է փախստականի կարգավիճակ: 22 դիմում կամ մերժվել է կամ կասեցվել:

Ընթացիկ տարում կացության կարգավիճակ է ստացել 2 հազար 55 օտարերկրացի: Նրանցից 451-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 336-ը` Իրանի, 265-ը` Հնդկաստանի, 166-ը` Սիրիայի: Կացության կարգավիճակ ստանալու նպատակով քիչ թվով քաղաքացիներ դիմել են Հունաստանից` 10:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում