Սպորտ

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել

1 րոպեի ընթերցում

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սամբիստները Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ընդհանուր առմամբ 14 մեդալ են նվաճել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների` Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ

Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ

Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ

Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ

Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի

Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ

Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ

Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ

Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ

Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ

Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի

Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում