Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Վիգեն Սարգսյան

ԼՂ  հակամարտության կարգավորման ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման 
իրավունքի իրացումն է. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է լիարժեք հասկանալ դրա էությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է: Այդ պայքարը համահունչ է ինչպես այն ժամանակ ԽՍՀՄ օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղ ժողովուրդը, լիարժեք մտնում է այն գործընթացների տրամաբանության մեջ, որոնք ձևավորում էին 20-րդ դարի աշխարհա- քաղաքական քարտեզը:  Սակայն Արցախի ժողովրդին հակադրվեց ռազմական ճանապարհը և 4 տարվա ընթացքում շրջակա բարձունքներից հեշտ խոցելի ազգը ստիպված էր պայքարել իր գոյության համար: Ամեն օր Ստեփանակերտի, Շուշիի, փոքր այլ քաղաքների վրա տասնյակ ռումբեր էին գցում ու ավիահարվածներ հասցնում,  հրետակոծում էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ չնայած ուժերի և ռեսուրսների անհամաչափությանը, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը: «Արդեն ավելի քան 23 տարի Արցախում մեծանում է անկախության սերունդը, մարդիկ, ովքեր այլ պետության կազմում չեն ապրել և նրանք իրենց սուվերենությունը ընդունում են որպես անհերքելի իրողություն»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է` երկրի անկախության ճանաչման եղանակով: «Չնայած այն հանգամանքին, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ` այդ երկրի բնակչությունը կարողացավ ապացուցել, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է կառուցել սեփական անվտանգության համակարգը , դատաիրավական համակարգը, երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտները: Ես կարծում եմ, որ առանց այս իրողությունները լիարժեք հաշվի առնելու հակամարտության կարգավորումն անհնար է»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am