Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա

Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային 
Կորեայի և Իրանի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պեկինում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում չինական կողմին կոչ է արել օգտագործել Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ հարաբերություններում իր հեղինակությունը՝ նրանց աշխարհաքաղաքական որոշումների վրա ազդելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների շուրջ ապրիլի 26-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում: 

«Մենք նաև քննարկել ենք մի քանի տարածաշրջանային ու գլոբալ ճգնաժամեր, որտեղ Չինաստանը կարող է կառուցողական դեր խաղալ: Ես կոչ արեցի Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Իրանն ու նրա համախոհները հետ կանգնեն Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնելուց», - Բլինքենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Ես նաև խնդրել եմ ճնշում գործադրել Փհենյանի վրա՝ դադարեցնելու իր վտանգավոր պահվածքը և երկխոսության մեջ մտնելու», - հավելել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակից Վան Իի, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչպես Շանհայում, այնպես էլ Պեկինում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am