Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վալմարին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ նշվեց ժողովրդական նկարչի ծննդյան 75-ամյակը

Վալմարին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ նշվեց  ժողովրդական նկարչի ծննդյան 
75-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ  ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ծննդյան 75-ամյակին նվիրված տեսաֆիլմի պրեմիերան: Ֆիլմը  պատրաստվել է  Հայաստանի ազգային արխիվի համար և պատմում է նկարչի աշխատանքների և անցած ուղու մասին:

Վալմարը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իր մասին նկարված ֆիլմեր շատ կան և՛ իր արխիվում, և՛ ազգային արխիվում, բայց այս տեսաֆիլմի նպատակն էր  ցույց տալու  իր անցած ճանապարհը:

«Ես հազարից ավելի գործեր ունեմ Հայաստանից դուրս՝ տարբեր թանգարաններում, իսկ այս տեսաֆիլմում  ներկայացրել եմ ինձ մոտ եղած աշխատանքները: Այս ֆիլմի խնդիրն այն էր, որ իմ 75-ամյակի կապակցությամբ մեկ տեղ բերեինք ու  հավաքեինք իմ ամբողջ անցած ճանապարհը:  Ես ցանկացա տեսնել ինքս ինձ, իմ անցած ճանապարհը, թե ինչ խնդիր եմ ունեցել և ինչքանով եմ կարողացել իմ առջև դրված խնդիրը լուծել և իմ ասելիքը տեղ հասցնել»,- ասաց Վալմարը:

Նկարիչը ընդգծեց, որ նման ֆիլմերը կարևոր են ստեղծագործողի համար,իսկ այս ֆիլմը հենց արխիվի համար է արվել, որպեսզի 100 կամ 500 տարի հետո արխիվում բացեն այն, տեսնեն այս ֆիլմը ու իմանան,  թե ով է եղել Վալմարը և ինչ գործունեություն է ծավալել:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց, որ նման նախագծերը շատ ողջունելի են և իրենք մեծ սիրով համաձայնել են ֆիլմի ցուցադրության պրեմիերան իրականացնել նկարիչների միությունում:

«Մենք այսօր դիտեցինք ֆիլմ, որը ընդգրկուն պատկերն է տալիս գեղանկարիչ Վալմարի թե՛ ստեղծագործական կյանքի, թե՛ իր կատարած աշխատանքի: Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆիլմերով մենք կարողանում  ենք արվեստագետին արժևորել իր կյանքի օրոք: Ինչպես նաև սա ևս մեկ հնարավորություն էր տեսնել արվեստագետին, շփվել ու զրուցել նրա հետ»,- նշեց Սաֆարյանը:

Հայկ Հարությունյանի

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 50-ից ավել անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ճապոնիայի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում։

Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է և թատերական ներկայացումների ձևավորումներ: Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am