Տարածաշրջանային

Կայսերիի ահաբեկչությանը զոհ է գնացել 13 զինվոր

1 րոպեի ընթերցում

Կայսերիի ահաբեկչությանը զոհ է գնացել 13 զինվոր

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, շտաբի տվյալներով զոհվել է 13 զինվոր, 48-ը վիրավորվել են:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա:

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով կատարվածը, հայտարարել է, որ ահաբեկչության ձեռագիրը նման է դեկտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տեղի ունեցածին:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեկնել են ահաբեկչության վայր: Կատարվածի առնչությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկություն է ստացել ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում