Քաղաքականություն

Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի մասին համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը:

Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն Էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:

«Հայաստանը միշտ Էլ մեր գործընկերն ու դաշնակիցն Է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում Է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում