Տարածաշրջանային

Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել` 155-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում