Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի. Շարմազանովը՝ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին

Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի. Շարմազանովը՝ Ծառուկյանի քաղաքականություն 
վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում չզարմանալ, որ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու որոշում է կայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, Շարմազանովն ընդգծեց, որ դա նրա իրավունքն է: «Ես ձեզ բարեկամաբար հորդորում եմ, շատ հետ մի նայեք, առաջ նայեք: Կգան ընտրությունները, կտեսնենք: Մի զարմացեք, որ նա վերադառանում է, իր իրավունքն է՝ կվերադառնա՞, թե՞ ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ ինքը, իր կուսակցության նախագահը ժամանակին գնահատական են տվել երևույթներին, ոչ թե անձին: «Մենք շարունակում ենք մնալ մեր կարծիքին, որ բոլոր վատ երևույթները մենք մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որոնք հարիր են քաղաքական մշակույթին, ընդունում ենք: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել են, խոսել ենք երևույթների մասին»,- հավելեց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ քաղաքական երևույթների, քաղաքականության մեջ առկա սկզբունքների վերաբերյալ իր սկզբունքները չեն փոխվել: «Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ քաղաքական մշակույթի սկզբունքները պահպանելու, ազատ մրցապայքարի կողմնակից ենք: Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Ես կարծում եմ, որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի, նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի: Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար բոլորի հետ»,- եզրափակեց  Շարմազանովը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am