Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարչապետն առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին բանկերի կողմից արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը

Վարչապետն առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին բանկերի կողմից արտոնյալ 
պայմաններ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկեց առևտրային բանկերի հետ քննարկել օրինապահ հարկատուների հետ արտոնյալ պայմաններով աշխատելու հարցը: Ըստ վարչապետի, նախաձեռնությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեինն է:

«Պարոն Ջավադյան, ՊԵԿ-ի ղեկավարն առաջարկություն ունի, որը կայանում է հետևյալում. նրանք ուզում են հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Խնդրում են Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առևտրային  բանկերի ղեկավարների հետ քննարկել հետևյալ հարցը. եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, նրան բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ի՞նչ եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով Արթուր Ջավադյանին՝  նշեց Կարապետյանը:  

Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել  կանոնակարգերում և ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել: «Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով և հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- նշեց Ջավադյանը՝ վստահություն հայտնելով, որ մի փոքր աշխատանքը բանկերի հետ՝ թափանցիկ կազմակերպություններին միանշանակ կխթանի:

«Ես էլ եմ վստահ, որովհետև եթե հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am