Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը

Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի 
վաղաժամկետ քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում սկսվել է մայիսի 12-ին նշանակված նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը։ Միաժամանակ քաղաքացիները վաղաժամկետ քվեարկում են երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման հանրաքվեում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Վաղաժամկետ քվեարկում են նրանք, ովքեր այս կամ այն ​​պատճառով չեն կարող հաջորդ կիրակի գալ քվեախցիկների մոտ։ Քվեարկության այս փուլն անցկացվում երեք օրվա ընթացքում:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Փորձագետների կարծիքով և սոցհարցումների տվյալներով՝ նախագահական ընտրարշավի ֆավորիտներն են երկրորդ ժամկետի հավակնող գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն և անկախ թեկնածու փաստաբան Իգնաս Վեգելեն։

Լիտվայի Հանրապետության ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար գոյություն ունեն 40 տարեկան տարիքային շեմի, ինչպես նաև ծագումով լիտվացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am