Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 700 վիրավոր և բուժման կարիք ունեցող բնակիչներ «Ռաֆահ» և «Քարեմ Շալոմ» հսկիչ անցագրային կետերի աշխատանքի դադարեցման հետևանքով չեն կարողանում Գազայի հատվածից մեկնել արտասահման բժշկական օգնություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի համակարգման բաժնից՝ մանրամասնելով, որ երկու անցակետերի փակմամբ Իսրայելը թույլ չի տվել 690 հիվանդների և վիրավորների բուժման նպատակով լքել Գազան:

Կառույցի տվյալներով՝ իսրայելական կողմը նաև թույլ չի տալիս մարդասիրական օգնությամբ  3000 բեռնատարների մուտքը Գազա, ինչն էականորեն խորացնում է մարդասիրական ճգնաժամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am