Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Սահմանադրական դատարանը մայիսի 23-ին կլսի 40 սենատորի միջնորդությունը, որը պահանջում է վարչապետ Սեթհա Թհավիսինի հրաժարականը՝ կապված  Փհիչիտ Չունգբանգին  նախարար նշանակելիս Էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ մանրամասնելով, որ եթե դատարանը համաձայնություն տա այս միջնորդությանը, Թհավիսինը և Չունգբանգը կդադարեցնեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը մինչև դատարանի որոշումը:

Նրանք 15 օր ժամանակ կունենան իրենց պաշտպանական փաստարկները ձևակերպելու համար։

Սենատորները դեմ են նախկին փաստաբան Չունգբանգին պետական ​​պաշտոնում նշանակելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը: 2008 թվականի հունիսին դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ դատավորներին կաշառելու փորձի համար: Այս միջադեպից հետո Թաիլանդի փաստաբանների խորհուրդը հինգ տարով կասեցրել է նրա փաստաբանական լիցենզիան:

Վարչապետ Թհավիսինը հայտարարել է, որ ինքը նախքան կառավարության նոր կաբինետը թագավորի հաստատմանը ներկայացնելը,  խորհուրդ է խնդրել Պետական ​​խորհրդից Չունգբանգի նշանակման վերաբերյալ:

Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ Չունգբանգի բանտարկության պատիժը կրելուց հետո 10 տարի է անցել, ինչը նրան իրավունք է տալիս կրկին պաշտոններ զբաղեցնել պետական ​​հաստատություններում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am