Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը 
հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ հաջողությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որն է համարում իր կառավարման ամենամեծ հաջողությունը, վարչապետը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը հաղթահարում են  ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը։  

«Ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթահարում են, եթե նույնիսկ մի քիչ հավակնոտ գտնվեմ, կասեմ, որ հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը, ինչը Հայաստանի Հանրապետության հարատևության շատ էական հիմքեր է ստեղծում, որը 2019 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային թիվ մեկ նպատակն է։ Թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության ապահովումն է, և մենք կարող ենք ասել, որ, այս բոլոր աղետների միջով անցնելով, մենք եկել ենք, հասել ենք մի տեղ, երբ տեսնում ենք հորիզոն և հեռանկար։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականից մինչև բոլորովին վերջերս իր գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ հետ գնալ, ոչ աջ գնալ, ոչ ձախ գնալ։

«Այսօր, թերևս, իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա սահմանազատման գործընթացի շնորհիվ։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- եզրափակեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am