Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրն ուղղված է բռնի տեղահանված արցախցիներին

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրն ուղղված է բռնի տեղահանված 
արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Մինչև տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21 000 վաճառակետ։

3.JPG (7.98 MB)

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշել է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատև։

«2020թ․ պատերազմից հետո IDBank և Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթևացնելուն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

10 (1).JPG (7.11 MB)

Նշվում է, որ ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։

«Շահառուների ցանկը ձևավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։ Մեզ համար կարևոր է այս փուլում ևս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», - հավելել է Տաթևիկ Վարդևանյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am