Հասարակական

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը  պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱմերիկայիՀայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգեւատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով:

«Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում եւ ստեղծելով հիմքեր խաղաղասեր եւ բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը:

Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող եւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը եւ այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում